«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է կապվել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ, իսկ Manchester Evening News-ը պնդում է, որ նա ամռանը կարժենա «կարմիր սատանաների» վրա մոտ 100 միլիոն ֆունտ (134 միլիոն դոլար):
Ըստ աղբյուրի լոնդոնյան թիմը հեշտ և ավելի էժան բաց չի թողնի իր ավագին և առաջատարներից մեկին:
«Յունայթեդը» վաղուց է հետաքրքրված 23-ամյա կիսապաշտպանով, իսկ Եվրո 2020-ից հետո, խոսակցություններն ավելի շատացան և թեժացան: Ինքը` Ռայսը, դեմ չէ տեղափոխվելու մանկունյական ճամբար:
«Օլդ Թրաֆորդում» ցանկանում են նաև Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Ջուդ Բելինգհեմին, եթե չստացվի Ռայսի տրանսֆերը:
Այս մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: