Մեսսին հիասթափվել է Պիկեից

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հարաբերությունները վատթարացել են, ասել է լրագրող Լուիս Կանուտեն TV3-ի Onze հաղորդման ժամանակ, փոխանցում է Diario Sport -ը:

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին հիասթափված է Պիկեի գործողություններից, ով, ի տարբերություն Ժորդի Ալբայի և Սերխի Բուսկետսի, չի կրճատել աշխատավարձը՝ Լեոյին «Բարսայում» մնալու հնարավորություն տալու համար:

«Պիկեի պայմանագրի վերջին երկարաձգումը ցավեցրեց Մեսսիին, նա հիասթափված է: Լեոն իրեն դավաճանված է զգում Ժերարի կողմից, քանի որ վերջինս չերկարաձգեց պայմանագիրը այնքան ժամանակ, մինչև Մեսսին հեռացավ Բարսայից:

Արգենտինացին կարծում է, որ Պիկեն պետք է ավելի վաղ երկարաձգեր պայմանագիրը, որպեսզի փորձեր խանգարել նրան հեռանալուն»,- ասել է Կանուտեն։