Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը հավանական է տեղափոխվի Բարսելոնա

Բելգիացի պաշտպան Տոմա Մենյեն կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն, «Բարսելոնան» հետաքրքրված է 30-ամյա խաղացողի ծառայություններով: Կատալոնացիները կարող են բելգիացու գործարքում ներառել պաշտպան Սերժինյո Դեստին:

Ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ, սակայն առավել տեղեկություն դեռևս չկա:

Այս մրցաշրջանում Մենյեն Բունդեսլիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։