Չավի. Նա չի խաղա Բարսելոնայում, եթե նոր պայմանագիրը չկնքի և այդպես մնա թիմում

Հունվարի 25-ին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին առաջին անգամ հանդիպել է Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոյին, հայտնում է Marca-ն։

Իսպանացին բացատրել է, որ ակումբը ցանկանում է պահել խաղացողին, և պայմանագրի երկարաձգման առաջարկները, որոնք մերժվել էին խաղացողի կողմից, դրա հաստատումն էին: Բայց երբ պարզ դարձավ, որ հնարավոր չի լինի համաձայնել, այն ժամանակ «Բարսելոնայում» սկսեցին հավատալ, որ ավելի լավ է Դեմբելեն հեռանա ակումբից մինչև հունվարի 31-ը։

Սիսոկոն ճշտել է, թե ինչ կլինի, եթե պայմանագիրը չերկարաձգվի, բայց տրանսֆերը չկայանա ձմռանը։ Չավին պատասխանել է. «Եթե երկու տարբերակներից ոչ մեկը չընդունվի, նա այլևս չի խաղա «Բարսելոնայում»:

Գործակալը մարզչին ասել է, որ Դեմբելեն ցանկանում է օգնել ակումբին, որ նա աջակցում է ընթացիկ նախագծին, և դա ցույց է տալիս մարզումների ժամանակ քրտնաջան աշխատանքով:

Նշվում է, որ հանդիպումը լարված չի անցել։ Ընդհակառակը, երկու կողմերն էլ արտահայտել են իրենց ըմբռնումը` 2 կողմին հարմար լուծում գտնելու անհրաժեշտության մասին։