Հոլանդը նշել է, թե որն է 2022 թվականին իր նպատակը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմել է, թե ինչ ասպեկտներով կարող է ավելի լավացնել իր խաղը։

«Կարծում եմ, որ դեռ կարող եմ ամեն ինչում ավելի ուժեղանալ։ Եթե ​​ասեք, որ ես լավ եմ ավարտում գրոհները, ապա կպատասխանեմ, որ դա կարող էի ավելի լավ անել։ Ես կարող եմ ավելի արագ դառնալ, կարող եմ ավելի ուժեղանալ:

Բայց եթե կա մի բան, որի վրա ես պետք է շատ աշխատեմ, դա վնասվածքներից խուսափելն է: Եթե ​​վնասվածք չստանամ, կարող եմ էլի շատ հանդիպումներ անցկացնել ու էլ ավելի հաջող հանդես գալ։

Եթե ​​ինձ հարցնեին 2022 թվականի նպատակների մասին, ես կասեի, որ վնասվածքներ չունենամ։ Եվ նույնը վերաբերում է իմ մնացած կարիերային: Սա է գլխավորը»,- ասել է նորվեգացին Sky Sports -ին: