Միայն մեկ ֆուտբոլիստ թոփ 5 լիգաներում ունի ավելի վատ արդյունք, քան Մեսսին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության 12 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Միաժամանակ արգենտինացին 44 հարված է կատարել դարպասին։

Եվրոպայի թոփ 5 լիգաների խաղացողներից միայն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոն ավելի վատ ցուցանիշ ունի ընթացիկ առաջնություններում՝ 1 գոլ Պրեմիեր լիգայում, 46 հարվածից հետո։

Ընթացիկ մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում Մեսսին անցկացրել է 17 հանդիպում և դարձել 6-ական գոլի և գոլային փախանցման հեղինակ: