Մեդվեդևի հզոր քամբեքը նրան դուրս բերեց կիսաեզրափակիչ

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում աշխարհի 2-րդ ռակետը հաղթեց կանադացի Ֆելիքս Օգեր-Ալիասիմեին։

Առաջին երկու սեթերը 21-ամյա կանադացուն օգտին մնացին՝ 7:6 (7:4), 6:3, իսկ հաջորդ երեքը հաղթեց 25-ամյա Մեդվեդևը։ Վերջնական արդյունքը՝ 6:7 (4:7), 3:6, 7:6 (7:2), 7:5, 6:4: Հանդիպումը տևեց 4 ժամ 42 րոպե։

Կիսաեզրափակիչում Դանիիլ Մեդվեդևը կխաղա հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ։

Մյուս զույգը կազմել են Ռաֆայել Նադալը և Մատեո Բերետինին: