Պաշտոնական. Բավարիայի ֆուտբոլիստը կհեռանա ակումբից

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թիմի պաշտպան Նիկլաս Զյուլեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Նախկինում խոսվում էր, որ գերմանացին հրաժարվել է «Բավարիայում» 10 միլիոն եվրո աշխատավարձից։

Զյուլեն մյունխենյան ակումբում է 2017 թվականից։

Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Չելսին» և «Նյուքասլը»