Անյելին գնում է ռիսկի, ինչպես Ռոնալդուի հարցում. Տակինարդի

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ալեսիո Տակինարդին մեկնաբանել է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի թուրինյան ակումբ տեղափոխությունը, որի համար նրանք կվճարեն 75 միլիոն եվրո։

«Նա միակ խաղացողն է, ով կարող է շրջել մրցաշրջանը: Կարծում եմ՝ Անյելին հոգնել է այն ուղղությունից, որով շարժվում էր թիմը։

Նա ուզում է հաղթել, ուզում է նորից գլխավոր դերերում լինել, այլապես նման լուրջ ներդրումները բացատրելի չեն։ Սա ազդանշան է բոլորի համար, այդ թվում՝ թիմի։

Անյելին գնում է ռիսկի, ինչպես և երբ գնեց Ռոնալդուին: Վլահովիչը կերաշխավորի «Յուվեին» խփած գնդակներ »,- ասել է Տակինարդին TMW-ին:

Հաղորդվում է, որ Վլահովիչի «Յուվենտուս» տեղափոխությունը գրեթե ավարտված է: