Դե Ռոսի. Այդ ավանակին շուտով կձերբակալեն

«Ռոմայի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ Իտալիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ Դանիելե դե Ռոսին մեկնաբանել է իր վաղեմի ընկեր Անտոնիո Կասանոյի Instagram-ում էջ բացելու մասին լուրերը, փոխանցում է Football Calcio-ն:

Դե Ռոսին հրապարակել է նկար որտեղ նա դիմում է Կասանոյի կնոջը՝ Կարոլինա Մարչիալիսին. «Զանգահարեք 911, որովհետև այդ ավանակին շուտով կձերբակալեն», – կատակել է դե Ռոսին:

Նշենք, որ Դե Ռոսին նախկինում Կասանոյի հետ խաղացել է Ռոմայի և Իտալիայի հավաքականում։ Դանիելեն կարիերան ավարտել է 2019/20 մրցաշրջանի ավարտին «Բոկա Խունիորսի» կազմում: