Ռեալը չի պատրաստվում բաց թողնել իր ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը չի լքի ակումբը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Marca-ն։

Մադրիդցիները բարդ իրավիճակում են հայտնվել այն պատճառով, որ հարձակվողներ Կարիմ Բենզեման ու Մարիանո Դիասը վնասվածք ունեն։ Թեև երկու խաղացողների վերականգնումը շատ ժամանակ չի խլի, սակայն այս հատվածում կայանալիք խաղերը կարող են վճռորոշ լինել «սերուցքայինների» համար, ուստի վախենում են հարձակման գիծն էլ ավելի թուլացնելուց։

Յովիչի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Արսենալը», սակայն սերբի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի եղել, իսկ «Ռեալը» այժմ շահագրգռված չէ գործարք կնքել։