Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել կիսապաշտպան Աարոն Ռեմսիից։
Թուրինյան ակումբը Ռեմսիին գնելու առաջարկ է ստացել Պրեմիեր լիգայի երեք ակումբներից՝ «Բարնլիից», «Նյուքասլից» և «Քրիսթալ Փելասից»:
Սակայն ինքը՝ Ռեմսին, հրաժարվել է անգլիական բոլոր թիմերից, քանի որ ցանակնում է կարիերան շարունակել ավելի բարձրակարգ ակումբում։
Ինչպես հայտնում է Il Bianconero-ն, ֆուտբոլիստը կհեռացվի մարզումներից և կհեռացվի թիմից՝ ակումբը լքելուց հրաժարվելու համար:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Ծեր սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը