Ինտերի երկրպագուները բոյկոտելու են միլանյան դերբին

Իտալական Ա Սերիայի 24-րդ տուրում միլանյան դերբիի շրջանակներում «Ինտերը» կհանդիպի «Միլանի» հետ։

Իտալիայում կրկին գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ: Այդ կապակցությամբ երկրի իշխանություններն ու Ա Սերիայի ղեկավարությունը որոշել են մարզադաշտերի այցելությունների թիվը հասցնել 50 տոկոսի։ Այժմ հինգ հազար ուլտրասի փոխարեն հանդիպմանը կարող է ներկա գտնվել երկուսուկես հազար մարդ։

Ինտերի տիֆոզիները որոշել է բոյկոտել առաջիկա հանդիպումը։ Նրանք ցանկանում են ցույց տալ իրենց դժգոհությունը դերբիի տոմսերի բաշխումից։

Նրանք զգուշացրել են, որ կգան հանդիպման, բայց խաղի ընթացքում չեն ուրախացնի իրենց թիմին, եթե տնօրեն Բեպպե Մարոտան չմիջամտի ուլտրասներին տոմսեր բաժանելու համար։