Հայտնի է, որքան գումար է պահանջում Պորտուն իր կիսապաշտպանի համար

«Պորտուի» կիսապաշտպան Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 25-ամյա կոլումբիացու համար վճարել 55 մլն եվրո, որից 45 մլն եվրոն կվճարի անմիջապես, իսկ 10 մլն եվրոն կլինի բոնուսների տեսքով։

Միաժամանակ նշվում է, որ «վիշապները» պնդում են 60 միլիոն եվրո արժեքի մասին։

Դիասը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: