«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կիսապաշտպանության գիծը:
Ըստ CCMA-ի, կատալոնացիները տրանսֆերի հիմնական թեկնածու են համարում Ֆրանկ Կեսիեին, որը հանդես է գալիս «Միլանում»:
25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և մինչ այժմ կողմերը չեն կարողանում պայմանավորվել երկարաձգման շուրջ։ «Բարսելոնան» որոշել է օգտվել դրանից՝ սկսելով կապ հաստատել խաղացողի հետ:
Նշվում է, որ բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում, սակայն դեռ մոտ չեն ավարտին։
Կեսիեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև մի շարք այլ ակումբներ, ինչը բարդացնում է իրավիճակը «բլաուգրանայի» համար։
Այնուամենայնիվ, կարող է դեր խաղալ «Միլանի» ֆուտբոլիստի կապը գործակալ Մինո Ռայոլայի հետ, որը իվուարցու անմիջական ներկայացուցիչը չէ, բայց ներգրավված էր Կեսիեի և «Միլանի» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններում։ Ռայոլայի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հարաբերությունները լավ են, ինչից կատալոնացիները կարող են օգտվել:
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։