Ֆլորենցիայի ոստիկանությունը մտահոգված է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի անվտանգությամբ, փոխանցում է La Repubblica -ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սերբը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։ «Մանուշակների» երկրպագուներն արձագանքել են այդ լուրերին՝ խաղացողին սպառնացող պաստառներով։
Դրանից հետո ոստիկանությունը որոշել է սկսել Վլահովիչների տան «դինամիկ մոնիտորինգը». այժմ շենքի մոտով պարբերաբար ոստիկանական պարեկներ են անցնում։
Ոստիկանությունն այս քայլին դիմել է սեփական նախաձեռնությամբ, Վլահովիչը դեռ բողոքներ չի ներկայացրել։
Նշվում է, որ «Յուվենտուսը» և «Ֆիորենտինան» արդեն իսկ համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: