Ռոմայի տնօրենը հանդիպել է գործակալ Մարսելո Սիմոնյանի հետ

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Ռոմայի տնօրեն Տիագո Պինտոն երեկ Միլանում հանդիպել է Էվեր Բանեգայի գործակալ` Մարսելո Սիմոնյանի հետ:

Արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգան կարող է դառնալ «ջալորոսիների» նոր ֆուտբոլիստը:

33-ամյա ֆուտբոլիստն այժմ խաղում է «Ալ-Շաբաբիում», իսկ նրա գործակալ Մարսելո Սիմոնյանը երեկ Միլանում հանդիպել է Տիագո Պինտոյի հետ:

Բանեգայի նկատմամբ Ռոմայի հետաքրքրությունը դեռևս ամբողջովին հաստատված չէ, քանի որ Սիմոնյանը ներկայացնում է նաև մի քանի այլ արգենտինացի խաղացողների:

Հաղորդագրության համաձայն՝ Ռոման դեռևս հստակ ռազմավարություն չունի Բանեգայի հետ կապված, սակայն «Ինտերի» և «Սևիլիայի» նախկին փլեյմեյքերը կարող է ևս մեկ տարբերակ առաջարկել Մոուրինյոյին խաղադաշտի կենտրոնում՝ վարձավճարով միանալով Ռոմային, մինչև մրցաշրջանի ավարտը: