Ֆատին հրաժարվել է վիրահատությունից, Բարսելոնան կփորձի համոզել նրան

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին հրաժարվել է վիրահատությունից:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, 19-ամյա ֆուտբոլիստը նախընտրել է այլևս վիրահատություն չանել և ընտրել է կոնսերվատիվ բուժումը:

Մի քանի օրվա ընթացքում Ֆատին և նրա ընտանիքը հանդիպել են «Բարսելոնայի» տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ մարզիչ Չավիի և բժիշկ Ռիկար Պրունայի հետ: Երկու մասնագետներն էլ ցանկացել են, որ Անսուն կատարի վիրահատությունը։ «Բարսան» խորհուրդ է տվել իսպանացուն մեկնել Ֆինլանդիա այն մասնագետների մոտ, որոնք նախկինում վիրահատել են Ուսման Դեմբելեին։

Եթե ​​Ֆատին համաձայնվի վիրահատության, ապա 4-ից 6 ամիս բաց կթողնի։ Կոնսերվատիվ բուժման դեպքում վերականգնման ժամկետը շատ ավելի կարճ է՝ 6-ից 8 շաբաթ:

Չնայած «Բարսելոնայի» դիրքորոշմանը, Ֆատին ընտրել է պահպանողական բուժումը: Նա կվերականգնվի Կց այն մասնագետների մոտ, որոնց նա վստահում է:

«Բարսան» արդեն տեղյակ է Ֆատիի որոշման մասին: Նրան փորձում են համոզել, բայց դժվար թե հաջողվի։ Այսօր ակումբը պետք է պաշտոնապես հայտարարի ֆուտբոլիստի որոշումը։