🎥 NBA. Ֆինիքսը շարունակում է հաղթարշավը, Չիկագոն հետևում է Մայամիին

NBA-ում կայացավ հերթական խաղային օրը:

Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Ֆինիքս Սանսը» 115:109 հաշվով պարտության մատնեց «Յուտա Ջազին»: «Ֆինիքիսից» ամենաշատ միավորը կարողացավ վաստակել Դևին Բուքերը` 33 միավոր: Քրիս Փոլն իր անվան դիմաց դաբլ-դաբլ գրանցեց` 34 միավորով և 14 արդյունավետ փոխանցմամբ: «Յուտայից» լավագույնը Ջորդան Քլարկսոնն էր 22 միավորով: Սա «Ֆինիքսի» 37- րդ հաղթանակն էր այս մրցաշրջանում և 7-րդն անընդմեջ:

«Չիկագոն» հյուրընկալվելիս 111:110 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Օկլահոմայի» նկատմամբ: «Ցուլերից» 20+ միավոր վաստակեցին Նիկոլա Վուչևիչը, Զակ Լավինը և Այո Դոսունմուն: Վուչևիչը նաև իր անվան դիմաց 15 անդրադարձի տիրում է գրանցել: Այս հաղթանակից հետո «Չիկագոն» հավասարվեց «Բրուքլինին» և երկուսով 1 հաղթանակ են զիջում Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Մայամի Հիթին»:

Մյուս խաղերը.

«Նյու Յորք Նիքս» -«Քլիվլենդ» 93:95

«Ինդիանա»- « Նյու Օռլեան» 113:117