Արսենալը Վլահովիչի փոխարեն, որպես այլընտրանք դիտարկում է Ռեալի հարձակվողին

Լոնդոնի «Արսենալը» մինչև հունվարյան տրանսֆերային պատուհանի փակվելը Մադրիդի «Ռեալից» վարձավճարով ձեռք բերելու առաջարկ կանի Լուկա Յովիչին։

The Sun-ը հայտնում է, որ «զինագործները» այլընտրանքային տարբերակ են փնտրում, Դուշան Վլահովիչի պարագայում, քանոի որ վերջինս կարծես թե ամբողջությամբ կենտրոնացած է ֆուտբոլային կարիերան «Յուվենտուսում» շարունակելու վրա:

Յովիչն ինքը ժամանակին ցանկություն հայտնում էր Մադրիդից հեռանալու` քիչ խաղաժամանակի պատճառով:

Այս մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման և դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: