Մեզ վերաբերվում են որպես երկրորդ կարգի մարդկանց. Մալավիի մարզիչ

Մալավիի գլխավոր մարզիչ Մարիո Մարինիցան շարունակում է քննադատել Աֆրիկայի գավաթի խաղարկության կազմակերպումը։

Ավելի վաղ ռումինացի մասնագետը հայտարարել էր, որ իր խաղացողները ստիպված են լվանում իրենց համազգեստը, իսկ կազմակերպիչներին մեղադրել էր որոշ թիմերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մեջ։

«Ինձ սուրճի հետ կաթ չտվեցին, ասացին, որ վերջացել է և միայն վաղը կլինի։ Մեզ վերաբերվում են որպես երկրորդ կարգի մարդկանց։

Հյուրանոցի մենեջերը, տեսնելով դա, պետք է պատասխանատվություն ստանձնի։ Սա չպետք է թույլ տալ այս դարաշրջանում, այս մակարդակում»,- ասել է մարզիչը:

Մարինիցան ասել է նաև, որ մալավացի ֆուտբոլիստները թունավորվել են Կամերունի հյուրանոցներից մեկում մատուցվող անորակ սննդի պատճառով։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստները փսխում էին հանդիպումներից առաջ և ժամանակ։

«Ես ցնցված էի, մենք բավականաչափ սնունդ չունեինք», Մարինիցայի խոսքերն է փոխանցում  ESPN -ը: