Նադալը 4 ժամ 10 րոպե տևած պայքարում հաղթեց Շապովալովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իսպանացի թենիսիստ, աշխարհի 6-րդ ռակետ Ռաֆայել Նադալը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց կանադացի Դենիս Շապովալովին և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հանդիպումը տևեց 4 ժամ 10 րոպե։ 35-ամյա մարզիկը 5 սեթում տրած խաղում հաղթեց 6:3, 6:4, 4:6, 3:6, 6:3 հաշվով։

Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում Նադալը կխաղա` Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) – Մատեո Բերետինի (Իտալիա) զույգի հաղթողի հետ։