Չավի. 19 տարեկանում նա գրեթե ամեն բան լավ է անում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գնահատել է թիմի կիսապաշտպան Պեդրիի խաղը.

«Պեդրիի խաղը դիտելը պարզապես հիանալի է: Անհավատալի է, որ 19 տարեկանում նա գրեթե ամեն բան լավ է անում: Նա ունի անհավատալի պոտենցիալ, որը ժամանակի ընթացքում կսկսի էլ ավելի շատ ու լավ օգտագործել:

Պեդրին կատարյալ օրինակ է այն բանի, թե ինչ է ցանկանում «Բարսելոնան», Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Միկել Բլասկեսը:

Երիտասարդ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:

Պեդրին 2021 թվականի Golden Boy-ի մրցանակակիրն է: