Չելսիի ֆուտբոլիստը կտեղափոխվի Բարսելոնա

«Բարսելոնան» համաձայնության է եկել «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ ամռանը անվճար տրանսֆերի շուրջ, հայտնում է El Chiringuito TV-ն։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը համաձայնեցված է։ Ֆուտբոլիստը կատալոնական ակումբին կմիանա ամռանը: 3 մրցաշրջանով պայմանագիր կկնքի ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին չի կարողացել համաձայնության գալ «Չելսիի» հետ նոր պայմանագրի շուրջ, քանի որ ցանկանում է համաձայնություն ձեռք բերել 2 + 1 սխեմայով, սակայն լոնդոնյան ակումբը համաձայնել է միայն 1+1-ին։

Ասպիլիկուետան «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ակումբի հետ նա երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգան, հաղթել է Եվրոպայի լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա աջ պաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։