Լիլի պաշտպանը կտեղափոխվի Մադրիդ

Ֆրանսիական «Լիլի» ձախ պաշտպան Ռեյնիլդո Մանդավան մոտ ապագայում կմիանա Մադրիդի «Ատլետիկոյին», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մոզամբիկացի 28-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Իսպանիա այն բանից հետո, երբ ակումբները համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր պայմանները, իսկ երկուշաբթի օրը՝ հունվարի 24-ին, նա պետք է բուժզննում անցնի։

Այս մրցաշրջանում Ռեյնիլդոն մասնակցել է 27 հանիպման և դարձել 1 գոլի հեղինակ: