Դե Բրույնեն նշել է այն 5 ֆուտբոլիստներին, որոնց կընդգրկեր 5vs5 խաղում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի հետ զրույցում նշել է հինգ խաղացողների, որոնց կներառեր երազանքի թիմում` հինգը հինգի դեմ խաղի համար, հայտնում է Marca-ն:

Բելգիացին չի նշել ոչ մի դարպասապահի, սակայն թիմում ընդգրկել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին, «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվային, ինչպես նաև ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիին և Նեյմարին։

Հատկանաշկան է, որ այս ֆուտբոլիստերից միայն Բերնարդու Սիլվան է` Դե Բրույնեին խաղընկեր: Մյուս 4-ի հետ բելգիացին երբևէ թիմակից չի եղել: