Վեյնալդում․ Այսօր մեր օրը չէր

Նիդերլանդների հավաքականի ավագ Ջորջինյո Վեյնալդումը մեկնաբանել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Չեխիայից կրած 0-2 հաշվով պարտությունը։

«Երկրորդ կեսում լավ պահ ունեինք, պիտի գոլ խփեինք։ Կարմիր քարտից հետո ավելի դժվարացավ չեխերի վրա ճնշում գործադրելը, չէինք կարողանում դուրս գալ մեր կիսադաշտից։

Մրցաշարից առաջ մեզ շատ էին քննադատում խաղի որակի համար, ու մենք փոխեցինք այն։ Այսօր մեր օրը չէր։ Դժվարությամբ կարող եմ դա բացատրել։ Դժվար է, բայց իրականությունը դա է»,- ասել է Վեյնալդումը։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: