Ռամոս. Ցանկանում եմ իմ լավագույն տարբերակը տալ ՊՍԺ-ին

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը գոլի հեղինակ է դարձել Լիգա 1-ի «Ռեյմսի» դեմ խաղում (4-0), հանդիպումից հետո կիսվել է իր մտքերով։

«Ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք և նաև գոլ խփեցի։ Աշխատանքը միշտ պարգևատրվում է։ Ուրախ եմ, որ խաղացել եմ 90 րոպե: Ես սիրում եմ խաղալ սեփական խաղադաշտում, լսել երկրպագուների աջակցությունը։

Ուրախ եմ, որ առաջին անգամ գոլ խփեցի ՊՍԺ-ի կազմում: Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ գոլեր կլինեն։

Մենք գիտենք, թե որքան կարևոր է ստեղծել ճիշտ սովորություններ, գտնել ճիշտ տեմպ: Երեք շաբաթ աշխատում եմ ընդհանուր խմբում։ Ես գտա ռիթմը:

Կարևոր է բարելավել մարզավիճակը՝ այս թիմին իմ լավագույն տարբերակը տալու համար: Հատկապես այն պահին, երբ գալիս է մրցաշրջանի լավագույն ժամանակը:

Ես վաղուց չեմ խաղացել, իսկ դաշտն իմ տունն է։ Ուրախ եմ վերադառնալու համար: Ես լավ եմ ինձ զգում խաղադաշտում:

Սկզբում ինձ համար դժվար էր, ես այդքան ժամանակ Մադրիդում էի… Բայց հավասարակշռություն գտա։ Հոգեպես լավ եմ»,- ասել է Ռամոսը Amazon Prime Video-ին։