Ռեալը մեկով պակաս մրցակից կունենա Հոլանդի համար պայքարում

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է մնացել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար պայքարից, հայտնում է ESPN-ը։

Ակումբը կկենտրոնանա հարձակման ուժեղացման այլընտրանքային տարբերակների վրա այն լուրերից հետո, որ 21-ամյա նորվեգացին նախընտրում է տեղափոխվել «Ռեալ»:

«Մանչեսթեր Յունայթեդը» կարծում է, որ չի կարողանա հարձակվողին համոզել տեղափոխվել Անգլիա։ Այժմ մադրիդյան ակումբը ֆավորիտ է Հոլանդի համար պայքարում։

Սպասվում է, որ հարձակվողը կլքի Դորտմունդի «Բորուսիան» մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ ամռանը նրա պայմանագրում կհայտնվի 75 միլիոն եվրո հրաժարագնի կետը: