Մարսելինո. Առաջին խաղակեսից հետո հաշիվը պետք է Աթլետիկի օգտին լիներ

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում Բիլբաոյի «Աթլետիկին» հաջողվեց մրցաշարից դուրս թողնել կատալոնական «Բարսելոնային»՝ տանելով դժվարին հաղթանակ 3:2 հաշվով:

«Բասկերի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը մեկնաբանել է դիմակայության ելքը:

«Առաջին խաղակեսից հետո մենք պետք է մեկ գնդակից ավելի առաջ լինեինք: Մրցակիցն ամենաանսպասելի պահին հավասարեցրեց հաշիվը, բայց թիմը բնավորություն և հաղթանակի կամք դրսևորեց: Մենք արժանի էինք նման արդյունքի: Ես երբեք չեմ մոռանա այս գիշերը:

Եթե ​​թիմը պարտվեր, ուրեմն կգրեիք, որ ես խելագարվել եմ այսքան փոխարինումներ կատարելուց հետո։ Խաղն այնքան ծանր էր, որ առանց մեծ փոփոխությունների անհնար էր անել», մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն: