Մոուրինյո. Ես 10-ը բալից 11 եմ գնահատում դա

Իտալիայի գավաթի շրջանակում «Լեչեին» հաղթելուց հետո, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է կարծիքով:

«Ցավոք, դա ճիշտ է: Մեր թիմն ունի կազմի խնդիր և մենք դա գիտակցում ենք։ Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը և Սերխիոն Օլիվեիրան բերեցին ավելի շատ որակ և տարբերակներ, բայց դա ամբողովին չի փոխում իրավիճակը է»,- ասել է Մոուրինյոն Sport Mediaset-ին տված հարցազրույցում:

«Հույզերի, կրքի, կարեկցանքի, երջանիկ լինելու առումով ասում եմ, որ այս ժամանակահատվածը ինձ համար «Ռոմայում» ես 10-ը բալից 11 եմ գնահատում: Ես իսկապես, շատ- շատ ուրախ եմ, որ գտնվում եմ մի ակումբում, որտեղ զգում եմ, որ մարդիկ վստահում են ինձ: Ես չէի կարող սրանից ավելի երջանիկ լինել:

«Ա Սերիայի առումով չորրորդից ութերորդ տեղերում խաղալն ակնհայտորեն այն չէ, ինչ ես ուզում եմ, բայց սա էլ մի պահ է և մենք հաջորդ մրցաշրջանում ավելի լավ ենք լինելու»,- ասել է պորտուգալացին: