Անչելոտի. Շատ ուրախ եմ Իսկոյի և Ազարի համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Էլչեին» հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Շատ ուրախ եմ, կարծում եմ, որ սրանք այն հանդիպումներն են, որոնք ինձ ամենից շատ են գոհացնում։

Այս թիմը բնավորություն և ուժ ունի, երբեք չի հանձնվում։ Դա լավագույն բանն է այս խաղում:

Հանդիպումը շատ բարդ ստացվեց, բայց ես ուզում եմ նշել թիմի և նրա խաղացողների բնավորությունը։

Թիմը լավ արձագանքեց[բաց թողած գնդակին, ես շատ ուրախ եմ նաև Իսկոյի և Ազարի համար, ովքեր այդքան էլ հաճախ չեն խաղում։ Այսօր նրանք դուրս եկան և գոլ խփեցին, որը մեզ համար քառորդ եզրափակչի ուղեգիր ապահովեց», Անչելոտիի խոսքերն է փոնացում Marca-ն:։