Էրնանդես. Միլանում ունեմ այն, ինչը չունեի Ռեալում

«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսն ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո խոսել է, թե ինչն է իրեն օգնում «Միլանում», որը չկար «Ռեալում»

Սկսենք նրանից, որ իմ կուռքը եղել է Պաոլո Մալդինին, և հենց նա է առանձնահատուկ դեր խաղացել իմ՝ որպես ֆուտբոլիստի կայացման և ըստ էության, «Միլան» տեղափոխվելու գործում», պաշտպանի խոսքերն է մեջբերում Goal-ը։

«Միլանում ես ավելի շատ ազատություն ունեմ, ոչ ոք չի սահմանափակում իմ առաջ սլանալուն և գրոհներին մասնակցելուն, ուստի ես ինձ ավելի վստահ եմ զգում այստեղ, քան «Ռեալում», որտեղ ոչ ոք, ինձ նման ազատություններ թույլ չէր տալիս»:

«Ես նաև շատ հարմարավետ եմ զգում Ռաֆայել Լեաոյի կողքին: Մենք լավ ենք հասկանում իրար և շատ արագ կապ ենք ստեղծում, ուստի հաճախ հաջողության ենք հասնում: Նա ինձնից ուժեղ է մեկը մեկի դեմ խաղում, ես ավելի լավ եմ արագությամբ, և օգտվում եմ հնարավորություններից:

«Պաշտպանի համար դժվար է դառնալ թիմի առանցքային խաղացող, ինչպես Ֆրանչեսկո Տոտին, Զինեդին Զիդանը կամ Կական, բայց ես սիրում եմ գնդակ փոխանցել, ուղղորդել խաղը: Այնուամենայնիվ, նախ պետք է աշխատել պաշտպանության հուսալիության վրա», նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Էրնանդեսը միլանյան թիմի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2026 թվականը: