Յուվենտուսը ասել է Բարսելոնային, թե որքան գումար է հարկավոր Դե Լիխտին գնելու համար

Թուրինի «Յուվենտուսը» հայտնել է այն գումարը, որի դիմաց Մատյաս դե Լիխտը կարող է մեկնել Կատալոնիա:

«Բարսելոնան» պետք է վճարի 65 միլիոն եվրո հոլանդացի պաշտպանի համար:

Ֆուտբոլիստին անձամբ ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել, թիմի գլխավոր մարզիչ Չավին՝ ըստ La Repubblica-ի:

Նշվում է, որ Դե Լիխտին իր գործակալ Մինո Ռայոլան «հուշում է» հեռանալ Թուրինից, և ուղղություն վերցնել Կատալոնիա:

Հայտնի է, որ «Չելսին» և Մյունխենի «Բավարիան» նույնպես պատրաստ են պայմանագիր ստորագրել 22-ամյա ֆուտբոլիստի հետ: