Անչելոտի. Նրանց որակները կարող են շատ օգնել Ռեալին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է հարձակվողներ Գարեթ Բեյլի և Էդեն Ազարի վիճակի մասին հարցին։

«Բեյլը վերադարձել է երկար ժամանակ անց: Նրան դեռևս ժամանակվ է հարկավոր նախկին որակներին վերադառնալու համար:

Ազարը մեկ ամիս է՝ ինչ ապաքինվել է և լավ ֆիզիկական մարզավիճակում է։

Ես չպետք է Ազարին խորհուրդ տամ: Նա ունի բնավորություն և փորձ, որպեսզի ինքը որոշի, թե ինչ անել և ինչպես , բայց այն հատկանիշները, որոնք նրանք ունեն, կարող են մեզ շատ օգնել»,- ասել է իտալացին Իսպանիայի գավաթի շրջանակում «Էլչեի» հետ խաղից առաջ: