Պոգբան հայտնել է Յունայթեդին, թե որ ակումբ է ցանկանում տեղափոխվել

Իսպանական Marca-ն հաղորդում է, որ Պոլ Պոգբան իր ներկայիս ակումբին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո ցանկություն ունի միանալ Մադրիդի «Ռեալին»:

Պոգբայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս թվականի ամառ, և նա բանակցություններ է վարել տնօրենների հետ իր ապագայի վերաբերյալ:

The Daily Star-ը հայտնել է հանդիպման մասին և պնդում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են թույլ տալ Պոգբային ամռանը հեռանալ անվճար տրանսֆերով և նրան նոր պայմանագիր չեն առաջարկի:

Արդեն երկար ժամանակ է, որ Պոգբայի ապագան կապում են Արքայական ակումբի հետ: Խոսակցություններն ավելի շատ էին, երբ թիմը գլխավորում էր Զինեդին Զիդանը:

28-ամյա ֆրանսիացին 2016 թվականին էր տեղափխվել Մանչեսթեր: Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 13 հանդիպման և կատարել 7 արդյունավետ փոխանցում: