Դի Մարիա. Մեսսին ավելի ու ավելի լավ կխաղա. Մենք խորհուրդներ ենք տալիս և օգնում ադապտացվել

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիին` թիմին հարմարեցնելու մասին:

Օգնո՞ւմ է այն, որ դու և Մեսսին արդեն ճանաչում էիք միմյանց։ Թե՞ ակումբում խաղալն այլ բան է:

50-50: Կարծում եմ՝ լավ է, որ ես և Լեոն արդեն կապ ունեինք, քանի որ ճանաչում եմ նրան, հասկանում եմ, թե ինչպես է նա շարժվում, որտեղ է սպասում գնդակին, որտեղ է վերցնում այն։

Բայց, իհարկե, երբ խաղում ես ակումբում, թիմակիցների շարժումները, ինչպիսիք են Կիլիանը կամ Մարկոն, ազդում են Լեոյի որոշումների վրա: Այսպիսով, ամեն ինչ այլ է:

Աստիճանաբար բոլոր մանրամասները կտեղավորվեն, եւ Մեսսին ավելի ու ավելի լավ կխաղա, ինչպես բոլորը։ Մենք

– Ձեզ համար կարևո՞ր է նորեկների ադապտացմանը մասնակցելը:

-Երբ տեղափոխվեցի ՊՍԺ, ինձ զգում էի ինչպես տանը, ասես ամբողջ կյանքս այստեղ եմ եղել։ Ես շատ արագ և լավ հարմարվեցի, քանի որ կային այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Պաստորեն, Լավեսին, Վերատին, Իբրահիմովիչը, Մաքսվելը, Տիագո Մոտան։ Ինձ համար հենց սկզբից հեշտացրին ադապտացման գործընթացը։ Նրանց կանայք լավ ընդունեցին կնոջս։ Անկեղծ ասած, դա շատ ավելի հեշտացրեց ամեն ինչ:

Այսպիսով, երբ Պարեդեսը տեղափոխվեց ՊՍԺ, իսկ հետո Մեսսին, մենք փորձեցինք օգնել, խորհուրդներ տվեցինք և օգնեցինք հնարավորինս շուտ հարմարվել: Կարծում եմ, որ նրանց հարմարավետ զգալն ամենակարևորն է»,- ասել է Դի Մարիան ՊՍԺ-ի պաշտոնական կայքին: