Հեշտ է ծախսել բանկի կողմից տրված փողերը, ինչպես Բարսելոնան, բայց լինել հաջողակ առանց վարկերի՝ դա արվեստ է. Հյոնես

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է ակումբի ֆինանսական հնարավորությունների մասին.

«Բավարիան» պետք է սահմաններ դնի և ասի ոչ, երբ դրանք հատվեն: Այժմ դա ​​դարձել է բիզնեսի ամենակարևոր հմտությունը։ Դավիդ Ալաբայի դեպքում ես հստակ դիրքորոշում որդեգրեցի։

Հեշտ է ծախսել բանկի կողմից տրված փողերը, ինչպես «Բարսելոնան»։ Բայց լինել հաջողակ առանց վարկերի՝ դա արվեստ է։ Եվ մենք ցանկանում ենք, որ այդպես էլ շարունակվի»,- ասել է Հյոնեսը Abendzeitung-ին տված հարցազրույցում: