Բարսելոնան կարող է վերադարձնել իր սանին

«Բարսելոնան» մտադիր է այս ամառ ձեռք բերել պաշտպանական գծում ձախ պաշտպանի:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին կցանկանար ձմռանը խաղացող վարձակալել այս դիրքի համար, սակայն դա քիչ հավանական է ֆինանսական պատճառներով։

«Բլաուգրանան» դիտարկում է «Բենֆիկայում» հանդես եկող Ալեքս Գրիմալդոյին վերադարձնելու հնարավորությունը, որը ակումբի սան է եղել: Նշվում է, որ իսպանացին անպայման կհեռանա պորտուգալական թիմից ամռանը, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին և ուրախությամբ կվերադառնա «Բարսելոնա»:

Նախկինում «Բենֆիկան» խաղացողի համար պահանջում էր 30 միլիոն եվրո, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ նրա հետ պայմանագիրը մոտենում է ավարտին, խնդրանքները շատ ավելի համեստ կլինեն։

Այժմ կատալոնացիները վերլուծում են իրավիճակը եւ դեռ որոշում չեն կայացրել։

Այս մրցաշրջանում 26-ամյա Գրիմալդոն Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։