Կիեզա․ Արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն

Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կիսվել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Ավստրիայի դեմ տարած հաղթանակի տպավորություններով։

«Ավստրիայի հավաքականը լավ խաղաց, բայց մենք պահեր ունեցանք, որոնցից մի քանիսն իրացրեցինք։ Կարծում եմ՝ արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն։ Մենք 26 հոգուց բաղկացած թիմ ենք, մեզնից յուրաքանչյուրը ձգտում է օգնել թիմին հաղթել։ Հենց դա էլ փոխեց խաղի ընթացքը»,- Կիեզայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: