Վստահեցնում եմ` Մբապեն գալիք մրցաշրջանում խաղալու է Ռեալում. Պեդրերոլ

Լրագրող Խոսեպ Պեդերոլը El Chiringuito TV-ին հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Մբապեն հաջորդ մրցաշրջանում խաղալու է «Ռեալում», ես ձեզ երաշխավորում եմ: Եթե ​​ոչ, ես կհեռանամ աշխատանքից»,- ասել է Պեդրերոլը:

23-ամյա հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ, նա կկարողանա անվճար տեղափոխվել ցանկացած այլ ակումբ։

Այնուամենայնիվ, այս շաբաթ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբում աճում է վստահությունը, որ Մբապեն նոր կարճաժամկետ պայմանագիր կկնքի։