Հայտնի է, թե ինչու Զիեշը չի տոնել խփած գնդակը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Անգլիայի Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» հետ հանդիոպւմից հետո մեկնաբանել է ընդմիջման ժամանակ Հակիմ Զիեշի և Ռոմելու Լուկակուի միջև եղած խոսակցությունը, ինչպես նաև բացատրել է մարոկկացու՝ գոլը չտոնելու որոշումը։

«Նորմալ է, որ նրանք խոսում են։ Նորմալ է նաև դժգոհ լինելը։ Ոչինչ, որ նրանք գոհ չեն լինում, երբ մենք ասում ենք, որ ավելին ենք ուզում նրանցից: Բայց նույնիսկ գոլից հետո արձագանքից պարզ էր, որ հոգնել ենք։ Գոլից հետո թեթևություն զգացինք, բայց սրտանց ուրախություն չկար։ Նույնիսկ նման իրավիճակներում մենք փորձում ենք էներգիա խնայել։ Ահա թե ինչ եմ զգում թիմի խաղից այս պահին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

«Բրայթոն»- «Չելսի» հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: