Դեշամ․ Ֆրանսիան ամեն ինչ պիտի անի, որ ժպտա Շվեյցարիայի դեմ խաղից հետո

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Շվեյցարիայի դեմ կայանալիք խաղի մասին։

«Չպետք է նրանց թերագնահատենք։ Դա լինել-չլինելու խաղ է, պիտի հնարավոր ամեն բան անենք եզրափակիչ սուլիչից հետո ժպտալու համար։

Նրանք կազմակերպված թիմ ունեն, Սեֆերովիչի, Էմբոլոյի, Շաքիրիի շնորհիվ՝ հարձակման գծում մեծ պոտենցիալ»,- Դեշամի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Խաղը կկայանա հունիսի 28-ին։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: