Միլան-Սպեցիա հանդիպման մրցավարն արտասվել է խաղից հետո

Իտալիայի Ա Սերիայի «Միլան» – «Սպեցիա» հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Սերան շատ է վրդովվել հանդիպման վերջնամասում թույլ տված իր սխալի համար։

Վերջին րոպեներին մրցավարը չեղարկել էր «ռոսոներիների» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասի գոլը՝ վերջինիս հարվածից անմիջապես առաջ սուլելով և տուգանային հարված նշանակելով միլանցիների օգտին, չնայած այն բանին, որ գնդակը մնացել էր նրանց մոտ։

Խաղից հետո մրցավարը ներողություն է խնդրել «Միլանից» և արտասվել հանդերձարանում։

Նրան մխիթարելու ու աջակցելու են գնացել միլանյան թիմի մի խումբ խաղացողներ՝ Զլատան Իբրահիմովիչի գլխավորությամբ, հայտնում է Milan News -ը։