Անգլիական «Նյուքասլը» 40 մլն եվրո գումար է առաջարկել Մադրիդի «Ռեալին» Էդեն Ազարի համար:
Արքայական ակումբը մերժել է այս առաջարկը և նշել, որ բելգիացուց պատրաստ է բաժանվել 50 մլն եվրոյի դիմաց, որպեսզի չափից շատ կորուստ չլինի:
«Ռեալը» Ազարին ձեռք էր բերել «Չելսիից» 115 մլն եվրոյի դիմաց:
31-ամյա վինգերը նույնպես շահագրգռված չէ տեղափոխվել «կաչաղակների» ճամբար: Ըստ տեղեկությունների, Ազարը, եթե լքի Մադրիդը, ապա միայն «Չելսիի» համար կանի դա: