Պիոլի. Խաղից հետո մրցավարը ներողություն է խնդրել

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Ա Սերիայի 22-րդ տուրի՝ «Սպեցիայի» հետ խաղում կրած պարտությունը (1:2).

Հանդիպման վերջնամասում 1:1 հաշվի ժամանակ գոլի հեղինակ դարձավ «Միլանի» հարձակվող Ժունիոր Մեսիասը, սակայն մրցավար Մարկո Սերան սուլեց բրազիլացու հարվածից 1 վայրկյան առաջ` Անտե Ռեբիչի նկատմամբ խախտման պատճառով և չհաշվեց գնդակը: Դա առաջացրել է տանտերերի դժգոհությունը, քանի որ մրցավարը կարող էր թույլ տալ խաղը շարունակել։ Կարճ ժամանակ անց «Սպեցիան» խփեց հաղթական գոլը։

«Ես փորձեցի հանգստացնել խաղացողներին [մրցավարի սխալից հետո], բայց չստացվեց, քանի որ «Սպեցիան» գոլ խփեց: Գիտենք, որ դա անարդար էր, մենք ինքներս ենք մեղավոր, բայց պատասխանատվությունը կիսում ենք մրցավարի հետ։ Ցավում եմ սա ասելու համար: Նա նույնիսկ ներողություն խնդրեց, գուցե դա նույնիսկ սխալմունք չէ։ Այնուամենայնիվ, մենք պետք է ավելի շատ գոլ խփեինք առաջին խաղակեսում, վատ երեկո էր, և մենք պետք է ճիշտ արձագանքենք:

Մենք կարող էինք հաղթել խաղը, բայց ինչ-որ կերպ պարտվեցինք, և դա դժվար է։ Լավ հնարավորություններ ունեինք, Լեաուի գոլը պետք է մեզ վստահություն հաղորդեր, բայց մեզ չհաջողվեց ապահովել այն հաղթանակը, որը շատ էինք ցանկանում ստանալ։ Բայց մրցաշրջանը դեռ երկար է տևելու»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով DAZN-ին: