📸 Յունայթեդի արձագանքը Ռոնալդուի տարվա թիմում հայտնվելու վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա թիմում ընդգրկելը։

«Մենք հպարտ ենք ներկայացնելու 2021 թվականի FIFPro-ի տարվա թիմի անդամին՝ մեր հոյակապ 7 համարին», – գրել է ակումբը Twitter-ում:

Նաև պորտուգալացին ստացավ հատուկ մրցանակ` կապված Պորտուգալիայի հավաքականում ունեցած ձեռքբերումների հետ։