Դալիչ․ Իսպանիան ուրախ չէ, որ մեզ հետ է խաղալու

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Իսպանիայի դեմ կայանալիք խաղի մասին։

 «Մենք մյուս թիմերին չենք նայում։ Հարգում ենք բոլորին, հատկապես վաղվա մրցակցին։ Նրանք էլ գիտեն, որ մենք լավ թիմ ունենք, ու ուրախ չեն, որ ստիպված են հանդիպել մեզ հետ։ Պիտի տրամադրվենք, մեր նպատակը քառորդ եզրափակիչ դուրս գալն է»,- Դալիչի խոսքերն է փոխանցում   ՈՒԵՖԱ-ի կայքը։

Թիմերի միջև խաղը կկայանա հունիսի 29-ին Երևանի ժամանակով 20:00-ին։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: