📸 Ֆերան Տորեսը հանդիպում է Լուիս Էնրիկեի աղջկա հետ

Ըստ իսպանական Marca-ի կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ֆերան Տորեսի Իսպանիա տեղափոխվելու միակ պատճառը ֆուտբոլը չէ:

21-ամյա ֆուտբոլիստը հանդիպում է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուսի Էնրիկեի աղջկա հետ:

21-ամյա հարձակվողը Instagram-ի իր պատմություններում լուսանկար է հրապարակել Սիրայի հետ: Վերջինս նույնպես կիսվել է այդ լուսանկարով:

Սիրա Մարտինեսը Լուիս Էնրիկեի դուստրն է, և նա ինքն էլ չափազանց խոստումնալից մարզիկ է՝ ձիասպորտի Իսպանիայի չեմպիոն է ընդամենը 21 տարեկանում: