Անչելոտին առաջին իտալացի մարզիչն է, որը հասնում է այս նվաճմանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դարձել է իտալացի առաջին մարզիչը, որը նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը:

Մրցաշարի եզրափակչում «Ռեալը» հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին» և հասցրեց Անչելոտիին այս յուրահատուկ նվաճմանը:

Իտալացի մասնագետը «Ռեալի» մարզչական ղեկին նվաճել է 5 գավաթ` Չեմպիոնների լիգա, Իսպանիայի գավաթ, Ուեֆայի Սուպեր գավաթ, Աշխարհի ակումբային առաջնության հաղթող և արդեն իսկ Իսպանիայի Սուպերգավաթ: